Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱՄՆ-ի միջուկային փորձարկումները վերսկսելու մտադրությունը ԵՀ-ն չի մեկնաբանել

30 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում ԱՄՆ-ի որոշումը վերսկսել միջուկային փորձարկումները, մինչդեռ ռուսական նոր սպառազինության թեստերն արձագանքվում են որպես «սխալ ուղղություն»։ Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ այս կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը։

Նա ընդգծել է, որ ամերիկյան հայտարարությունները բացատրելու հարցը վերապահված է հենց ԱՄՆ իշխանություններին, մինչդեռ Ռուսաստանի փորձարկումները Եվրամիության անվտանգության սպառնալիք են։

Եվրահանձնաժողովը կոչ է անում բոլոր երկրներին պահպանել չտարածման սկզբունքները։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ դա կարևոր է գլոբալ անվտանգության համար։

Նախկինում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Պաշտպանության նախարարությանը հրամայել է վերականգնել միջուկային զենքի փորձարկումները, ընդգծելով, որ ուրիշ երկրներ էլ են նման փորձեր անցկացնում, սակայն չի մատնանշել դրանք։