Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հայաքվեն» դիտորդական առաքելությամբ հանդես կգա Վաղարշապատի ավագանու ընտրություններում

28 Հոկտեմբերի, 2025

default.jpg

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը՝ ապահովելու համար Վաղարշապատ համայնքի սպասվող ՏԻՄ ընտրությունների քաղաքացիական վերահսկողությունը: Այս մասին հայտնում է «ՀայաՔվեն»։

Ըստ կազմակերպության հայտարարության, «ՀայաՔվեն» կհետևի ոչ միայն նոյեմբերի 16-ի Վաղարշապատի քվեարկությանը, այլև նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատվող խախտումներին: Այդ ամենը կներկայացվի հատուկ զեկույցում:

«ՀայաՔվե» առաքելության նպատակն անփոփոխ է՝ պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու ձայնը: Այն պատրաստ են իրականացնել նաև Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ի ընտրությունների ժամանակ: