Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյանը կրկին կմասնակցի «պատարագին» Հովհաննավանքում՝ նոյեմբերի 2-ին

27 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին կհաճախի Հովհաննավանք՝ մասնակցելու ևս մեկ պատարագի։ Այս մասին Փաշինյանը տեղեկացնել է իր “Ֆեյսբուք” էջում հրապարակված տեսանյութով։

«Այսօր մեր Տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու խորանի առաջ ծնկի գալու և մեղքերի թողություն խնդրելու օր էր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման հարցը առաջին հերթին հոգևոր նորոգման նպատակ է՝ վերացնելով հոգևոր կարծրատիպերը։ Այս ընթացքը սկսվում է մեզնից՝ մեր հոգու վերանորոգմամբ։ Այսօրվա պատարագը իմ համար կարևոր քայլ է հոգևոր վերածննդի ուղու վրա։

Հույս ունեմ, որ բոլոր կողմնակիցներն իրենց հոգևոր կյանքը նույնպես կվերականգնեն՝ աջակցելով այս նախաձեռնությանը, որպեսզի մենք բոլորս արժանի լինենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման համար։ Ուզում եմ նշել, որ հաջորդ կիրակի կվերադառնամ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ պատարագին»,- նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին վարչապետ Փաշինյանը մասնակցել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում անցկացված պատարագին, որը մատուցել էր Ստեփան Ասատրյանը։