Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պենտագոնը հաստատել է ԱՄՆ ռմբակոծիչների կիրառումը Իրանում հարձակման ժամանակ

22 Հունիսի, 2025

2024648205.jpg?10023579061750595040

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 հունիսի — Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը կիրակի օրը հաստատեց, որ Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են ամերիկյան B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչները և MOP (GBU-57) ռումբերը, որոնք նախատեսված են ամրությունների դեմ։

«Սա պատմական հարված էր, որի ընթացքում B-2 Spirit ռմբակոծիչները կատարեցին 2001 թվականից ի վեր ամենաերկար թռիչքը և առաջին անգամ մարտական պայմաններում կիրառեցին MOP ռումբերը», — հայտարարեց նա լրագրողներին։

Պենտագոնի ղեկավարը նշեց, որ ԱՄՆ-ն «ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը» այս հարձակման արդյունքում։

ԱՄՆ-ն կիրակի գիշերը հարվածներ հասցրեց Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նատանզում, Ֆորդոյում և Իսֆահանում։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով, հարվածի նպատակն էր սահմանափակել երկրի միջուկային հնարավորությունները։ Նա հայտարարեց, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», հակառակ դեպքում Իրանին սպասվում են շատ ավելի լուրջ հետևանքներ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արակչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հարձակումը, հայտարարեց, որ «դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց այս պահին… դա չի վերաբերում այս իրավիճակին»։ Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ-ն է դավաճանել դիվանագիտությանը։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ պաշտպանելու իր անվտանգությունն ու երկրի շահերը՝ «այնքան, որքան անհրաժեշտ կհամարի»։

ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ Ռուսաստանը կտրուկ դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին՝ դրանք կոպիտ խախտում են միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Մոսկվան ՄԱԳԱԹԷ-ից սպասում է անաչառ արձագանք։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ԱՄՆ-ի հարվածները անվանել է տարածաշրջանում վտանգավոր սրման և միջազգային խաղաղության ու անվտանգության ուղղակի սպառնալիք։

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան դատապարտել է ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ և այն անվանել հանցագործություն, որը խախտում է միջազգային իրավունքի նորմերը և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսմեն Թոմաս Մասին ԱՄՆ-ի հարվածները Իրանին անվանել է սահմանադրությանը հակասող, իսկ դեմոկրատ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը (Նյու Յորք նահանգից) հայտարարել է, որ տեղի ունեցածը հիմք է տալիս Թրամփի հեռացման գործընթաց սկսելու համար։