Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մայր Աթոռում անցկացվեց Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանի բացման և շքանշանի հանձնման արարողությունը

23 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հոկտեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում հանդիսավորությամբ բացվեց բարեհիշատակ Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանը: Այս մշակութային նախաձեռնության իրականացումը հնարավոր եղավ Հովհաննես Չիլինգիրյանի դուստրերի՝ Շամիր Ավագյան Չիլինգիրյանի և Անի Սրմաքեշ Չիլինգիրյանի աջակցությամբ և ջանասիրությամբ։ Այս մասին տեղեկատվություն տարածեցին Մայր Աթոռի ներկայացուցիչները:

Գրադարանը ներկայացնում է Հովհաննես Չիլինգիրյանի հնատիպ գրքերի հավաքածուն, որոնք եզակի արժեք ունեն:

Բացման արարողությունը մեկնարկեց Տերունական աղոթքով։ Այդ առթիվ Վեհափառ Հայրապետը Տեր և Տիկին Հակոբ և Շամիր Ավագյաններին պարգևատրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով՝ իրենց ազգօգուտ գործունեության համար։

Մեծանուն անձանց կյանքի ու հայրենանվեր գործերին անդրադարձ կատարեց տիար Ռուբեն Միրզախանյանը, իսկ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի հնչյունների ներքո ներս բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակ ը և շքանշանները:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը կարդաց Հայրապետական սրբատառ կոնդակը, որում մասնավորապես նշված էր.

«Հարգարժան պարոն Հակոբ Ավագյան,

․․․Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնի հանդեպ սերը Ձեր անհատականության կարևոր մասն է։ Ձեր սիրելի տիկին Շամիրի հետ միասին դուք մեծ օժանդակություն բերեցիք «Ռուբեն Սևակ» թանգարանի հաստատման հարցում, որտեղ ներկայացված են Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած մեծանուն հայորդու արխիվային նյութերը և անձնական իրերը, ինչպես նաև Հովհաննես Չիլինգիրյանի գեղանկարչական արժեքավոր հավաքածուն: Սա նոր հնարավորություններ է ստեղծում Սուրբ Էջմիածնի այցելուների ու ուխտավորների համար՝ ծանոթանալու մեր ժողովրդի տաղանդավոր զավակների արքայական ստեղծագործություններին ու հայ մշակութային գանձերին:

Ձեր մասով մեծ ներդրում ունեք Մայր Աթոռում Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանի հիմման գործում, որը հանդիսանում է եկեղեցասիր հայորդու ազնիվ փափագը: Հայրենիք փոխադրված և Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան սրահում հանգրվանած հնատիպ գրականությունը մատչելի կդարձնի մեր հոգևորականների և ճեմարանի սաների համար՝ ծառայելու նրանց կրթության ու պատրաստության գործին:

Այսօր մենք ցանկանում ենք բարձր ձայնով երախտագիտություն հայտնել Ձեզ՝ Ձեր գորգերի հարուստ հավաքածուն Սուրբ Էջմիածնին նվիրաբերելու պատրաստակամության համար, որոնցից մի քանիսը արդեն իսկ փոխանցված են Մայր Աթոռին։ Մենք ուրախ ենք ազդարարել, որ Ձեր աջակցության շնորհիվ Սուրբ Էջմիածինը պիտի ունենա նաև հայկական գորգերի թանգարան՝ ցուցադրելով մեր ժողովրդի գորգագործության հարուստ ժառանգությունը»:

Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարերար զույգին հանձնեց Հայ Եկեղեցու բարձրագույն շքանշանը՝ կրկնելով Հայրապետական իր օրհնությունը և բարեմաղթանքները:

Ընտանիքի անունից տիկին Շամիր Ավագյանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը` անդրադառնալով իր զգացումներին:

Միջոցառման ընթացքում Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտ-կատարողները հանդես եկան երաժշտական կատարումներով։

Վերջում միջոցառումը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով։