Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱՄՆ փոխնախագահն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայոց բաժին

23 Հոկտեմբերի, 2025

default.jpg

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր կնոջ հետ այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և հայկական բաժին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կալվածոց տեսուչ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը։

«Այսօր պատիվ ունեցա Երուսաղեմի հայ պատրիարքի անունից Ս. Հարության տաճարում դիմավորելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և նրա տիկնոջը։ Հայկական բաժնում ներկայացրի Հայ եկեղեցու և Երուսաղեմի հայոց պատրիարքության մասին մի քանի խոսք»,- գրել է նա։