Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պարեկների շուտափույթ արձագանքն ու բժիշկների ջանքերը փրկել են 4-ամյա երեխայի կյանքը

6 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հոկտեմբերի 5-ին Երևանի Պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հերթապահություն էին իրականացնում մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի-Աճառյան փողոցների խաչմերուկում, երբ նրանց մոտեցավ մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ ամուսիններ էին իրենց 4-ամյա երեխայի հետ, ովքեր փորձելով արագ հասնել բժշկական կենտրոն, դիմեցին պարեկների օգնությանը:

Ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդմամբ՝ ծնողները տեղեկացրել են, որ իրենց 4-ամյա երեխան անզգուշորեն ընկել է, վնասվել ու արյունահոսում է: Նրանք կարևորեցին պարեկների օպերատիվ միջամտությունը:

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ մանկիկը շտապ տեղափոխվել է բժշկական հաստատություն պարեկների օգնությամբ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել երեխայի կյանքը փրկել: