Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանում եղանակային պայմաններ

6 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 7-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան ուղղությամբ է՝ արագությունը՝ 2-5 մետր/վարկյան: Օդի ջերմաստիճանը առաջիկա երկու օրերի ընթացքում աստիճանաբար կբարձրանա մի քանի աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի փոխանցմամբ, Երևանում նույնպես սպասվում է անամպ եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի +12+14, իսկ ցերեկը՝ +27+29 աստիճան:

Օդի ջերմաստիճանի կանխատեսումը մարզերում հետևյալն է.

Շիրակում՝ գիշերը +3+8, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի լեռներում՝ գիշերը +3+8, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +11+13, ցերեկը՝ +24+26,

Սևանի ավազանում՝ գիշերը +3+8, ցերեկը՝ +20+24,

Լոռիում՝ գիշերը +6+11, ցերեկը՝ +21+25,

Տավուշում՝ գիշերը +12+15, ցերեկը՝ +22+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը +2+7, ցերեկը՝ +20+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը +9+13, ցերեկը՝ +24+28,

Արարատում՝ գիշերը +10+14, ցերեկը՝ +27+30,

Արմավիրում՝ գիշերը +9+12, ցերեկը՝ +27+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը +2+7, ցերեկը՝ +20+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը +9+13, ցերեկը՝ +28+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը +11+14, ցերեկը՝ +24+27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը +7+8, ցերեկը՝ +21+25: