Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Գենդեր–Փարթի»․ Շաքիի ջրվեժը գունավորած անձը հայտնաբերվել է. ԲԸՏՄ

6 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Վաղուց հաղորդվում էր, որ Շաքիի ջրվեժում կազմակերպված միջոցառման կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է սկսել։ Շաքիի ջրվեժը հայտնի է որպես ջրաերկրաբանական հուշարձան։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ սույն թվականի հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժի տարածքում իր երեխայի հետ անցկացրած միջոցառման շրջանակում օգտագործել է գունանյութ՝ որպես սննդային հավելում, ջրվեժը գունավորելու նպատակով։

Սկսված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտությունների նպատակով վերցվել են ջրի նմուշներ։ Ջրի որակի փոփոխություն պարզելու դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնասի չափը։

Քաղաքացի Ա.Օ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմի խախտման համար։