Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նոր ձևաչափով մեկնարկել են Հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատակցների վերապատրաստման դասընթացներ. ՆԳՆ

6 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Քաղաքացիներին տրամադրվող ծառայություններն ավելի որակյալ և հասանելի դարձնելու նպատակով ՆԳ նախարարությունը հետևողականորեն լավացնում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացը՝ այն դարձնելով ավելի մատչելի և քաղաքացիակենտրոն:

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ այդ առումով նախարարությունն ուշադրություն է դարձնում ոչ միայն օրենսդրական և գործնական դաշտի բարեփոխումներին, այլև աշխատակիցների հմտությունների և գիտելիքների բարելավմանը:

Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության աշխատակիցներն առաջին անգամ մասնակցում են վերապատրաստման դասընթացների: Մասնագիտական գիտելիքների կատարելագործումը նպաստում է ոլորտում առկա խնդիրների պարզաբանմանը և արդյունավետ լուծումներին:

Վերապատրաստման դասընթացներն սկսվել են սեպտեմբերի 22-ից:

Երևանի, Կոտայքի, Լոռու, Արարատի և Արագածոտնի հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատակիցներն արդեն մասնակցել են վերապատրաստման եռօրյա դասընթացին, որին մասնակցել են ՆԳՆ կրթահամալիրի ղեկավարը՝ Մանուկ Մուրադյանը և վարչության պետ Արարատ Թևոսյանը:

Վերապատրաստման ծրագիրը ներառում էր երեք հիմնական ուղղություն, որոնք նպատակամղված էին ամրապնդելու աշխատակիցների մասնագիտական գիտելիքները և զարգացնելու հմտությունները:

ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի խոսքերով՝ դասընթացների ընթացքում գլխավոր շեշտը դրվում է վարչարարության ոլորտի, հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացման և հաղորդակցության հմտությունների բարելավման վրա:

Հաշվառման-քննական ստորաբաժանումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հրաչիկ Ղազարյանի խոսքով՝ վերապատրաստման հիմնական նպատակն է գործառութային պարտականությունների վերաբերյալ գործող օրենսդրության պահանջների կատարելագործումն ու օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կատարման ժամանակ տարբերություների բացառումը:

Դասընթացի ընթացքում տեղի են ունեցել ակտիվ քննարկումներ, որտեղ մասնակիցները ներկայացրել են առկա ընթացակարգերը և մեթոդները, բացահայտել խնդիրներ և առաջարկել դրանց լուծման ուղիներ:

Հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատակիցների հմտությունների զարգացումը կլինի շարունակական՝ նպաստելով հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավմանը: