Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Խաչատուրյանը՝ ուսուցիչներին. լիովին գիտակցում եմ ձեր առաքելության դժվարությունները

5 Հոկտեմբերի, 2025

default.jpg

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ։

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։

Ուսուցիչ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում ու մեծ պատասխանատվություն։ Ձեր աշխատանքով դուք ձևավորում եք մեր զավակների մտածողությունը, սերմանում եք առողջ բանականություն և զարգացնում ազատ ու քննադատական միտք։ Ձեր պարտականությունը ոչ միայն գիտելիքի փոխանցումն է, այլև մարդու և քաղաքացու արժեհամակարգի ձևավորումը։

Մեր երեխաների քաղաքացիական գիտակցությունը և հանրության հանդեպ պատասխանատվության զգացումը մեծապես կախված է ձեզնից։ Կարելի է ասել՝ դուք եք կերտում ապագա քաղաքացու կերպարը և պետության ապագան։

Գիտակցում եմ նաև ձեր առաքելության դժվարությունները։ Հաճախ ստիպված եք հաղթահարել դժվարություններ, երբ տարբեր ազդեցություններ փորձում են շեղել ձեզ ձեր հիմնական առաքելությունից։

Ձեր ուժն ու համբերությունը հենց այստեղ է դրսևորվում՝ մնալով հավատարիմ կրթությանը և արժանապատվորեն փոխանցելով այն, ինչի վրա կառուցվում է մեր երկրի ապագան։

Սիրելի՛ ուսուցիչներ,

Երախտագիտությունս եմ հայտնում ձեզ՝ ձեր նվիրումի ու տոկունության համար։ մաղթում եմ առողջություն, խաղաղություն և ընտանեկան երջանկություն։

Թող ձեր աշխատանքը պսակվի հաջողությամբ, և ձեր սաները դառնան գիտակից ու արժանապատիվ քաղաքացիներ՝ ամրապնդելով մեր պետականության հիմքերը»,-նշված է ուղերձում։