Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վալոդյա Գրիգորյանի ուղերձը հրապարակվել է հետմահու

4 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Փարաքարի համայնքապետարանը հրապարակել է օրեր առաջ սպանված Վալոդյա Գրիգորյանի ուղերձը՝ նվիրված համայնքի օրվան:

«Սիրելի՛ Փարաքարցիներ,

Այսօր նշում ենք մեր համայնքի 2213-րդ տարեդարձը։ Սա ոչ միայն տոն է, այլ նաև հնարավորություն վերագնահատելու մեր նվիրումն ու պատասխանատվությունը համայնքի հանդեպ։

Փարաքարը հպարտ է այն բնակիչներով, որոնք ամենօրյա աշխատանքով ու նվիրումով նպաստում են համայնքի կայուն զարգացմանն ու բարեկեցությանը։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունենում համայնքի զարգացման գործում՝ ավագ սերունդից մինչև երիտասարդներ։ Յուրաքանչյուր բնակիչ իր գործունեությամբ ճանաչելի ու գրավիչ է դարձնում մեր համայնքը։

Մենք շարունակելու ենք բացառիկ նվիրումով ծառայել ձեզ՝ առաջնորդվելով համայնքին և բնակչին ծառայելու մեր առաքելությամբ։

Վստահեցնում եմ, որ համայնքի յուրաքանչյուր բնակչի խնդիր մեր հոգածության ներքո է՝ բարձրաձայնված հարցերը մեր ուշադրության կենտրոնում են։ Հանձնառու ենք կյանքի կոչելու մեր խոստումները՝ համաձայն նախընտրական ծրագրի։

Փարաքարը ապրում և զարգանում է մեր միասնության ու համառ ջանքերի շնորհիվ։ Միասին մենք կկերտենք մեր համայնքի արժանապատիվ ապագան։

Շնորհավորում եմ համայնքի օրվա առթիվ բոլորին։ Թող խաղաղությունը, բարեկեցությունը և բարին մշտապես լինեն մեր համայնքի ուղեկից»։