Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստն է տեղի ունեցել

4 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ղեկավարությամբ կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են իրավական նորմերի աստիճանակարգության և զինված ուժերին վերաբերող կարգավորումները: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Իրավական ակտերի աստիճանակարգության վերաբերյալ քննարկումներում, խորհուրդը որոշել է նոր Սահմանադրության նախագծում ներառել դրույթ, համաձայն որի, ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերը կհանդիսանան Հայաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մաս: Բացի այդ, նախատեսվում է, որ վերազգային միջազգային կազմակերպությունների մարմինների նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը կստուգվի Սահմանադրական դատարանի կողմից:

Զինված ուժերի մասին կարգավորումներին առնչվող հարցերում, խորհրդի անդամները ակտիվ քննարկումների արդյունքում որոշել են շարունակել աշխատանքները՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկները և դրանք կրկին քննարկման դնելու համար: