Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իսրայելի կողմից Գազա ուղևորվող մարդասիրական օգնության նավատորմի կալանումից հետո Իտալիայում բողոքի ցույցեր են սկսվել

3 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Իտալիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, երբ Իսրայելը գերել է Գազա մարդասիրական բեռ տեղափոխող նավերը, տեղեկացնում է Al Jazeera-ն։

«Իտալիայի խոշոր արհմիությունները ուրբաթ օրը համընդհանուր գործադուլի կոչ են արել՝ ի աջակցություն նավատորմի, և բողոքի ակցիաները տարածվել են երկիրի խոշոր քաղաքներում։ Ոստիկանության տվյալներով՝ միայն Հռոմի բողոքի ցույցին մասնակցել է 10 հազար մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Բեռլինում, Հաագայում, Թունիսում, Բրազիլիայում, Բուենոս Այրեսում, Սիդնեյում և Ստամբուլում։ Ցուցարարները երթով շարժվել են դեպի Իսրայելի դեսպանատուն՝ մեծ պաստառներով, կոչ անելով «դադարեցնել օկուպացիան», նշել է հեռուստաընկերությունը։