Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հայֆայում և Թել Ավիվում պայթյուններ՝ Իրանի հրթիռների հարվածից (տեսանյութ)»

22 Հունիսի, 2025

default.jpg

Հզոր պայթյուններ են գրանցվել Հայֆայում և Թել Ավիվում՝ Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ մոտ 30 հրթիռ արձակելուց հետո։

Նախնական տվյալներով՝ Իրանի բալիստիկ հրթիռներից մեկը հարվածել է Հայֆայի բնակելի շենքերի մոտակայքում։ Տեսանելի է խիտ սև ծուխ։

Իսրայելում հայտարարվել է հրթիռային սպառնալիք։ Այս պահին զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել էին Իրանից հրթիռների արձակման մասին՝ ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների ֆոնին։

Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են իրանական երեք միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆորդոյի վրա «ռումբերի ամբողջական հավաքածու» է նետվել, որը նախագահը անվանել է գործողության «հիմնական թիրախ»։