Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչումով պարգևատրվեց Սալոնիկի Արիստոտելի համալսարանի պրոֆեսոր Աթինա Գերոնիկակիսը

24 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության որոշմամբ, Հունաստանից Սալոնիկի Արիստոտելի համալսարանի դեղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր Աթինա Գերոնիկակիին շնորհվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում։ Պրոֆեսոր Գերոնիկակին նշանակալի ներդրում է ունեցել ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գործունեության զարգացման գործում։

Պրոֆեսոր Գերոնիկակիի գիտական հետաքրքրությունների շրջանակում են նոր կենսաբանորեն ակտիվ հետերոցիկլիկ միացությունների (հակաբակտերիալ, հակասնկային, հակաքաղցկեղային, հակավիրուսային, հակաբորբոքային) նախագծումը, սինթեզը և կենսաբանական հատկությունների ուսումնասիրումը:

Պրոֆեսոր Գերոնիկակիի և ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի համագործակցությունը սկսվել է 2011 թվականից։ Նրա գիտական խումբը Կենտրոնի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի № 6 լաբորատորիայում իրականացրել է սինթեզված միացությունների մի շարք կենսաբանական հետազոտություններ։ Պրոֆեսորը մասնակցել է հոդվածների ձևակերպմանը և խմբագրմանը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Նրանց առաջին համատեղ աշխատանքը հրապարակվել է 2013 թվականին «Tetrahedron» ամսագրում։ Այժմ առկա են չորս տասնյակից ավելի համատեղ աշխատանքներ, որոնք տպագրվել են բարձր ազդեցության գործակից ունեցող արտասահմանյան ամսագրերում։ Պրոֆեսոր Գերոնիկակին բազմիցս այցելել է Հայաստան համատեղ գիտահետազոտական աշխատանքների քննարկումների համար, որոնց շրջանակներում ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ՝ հետագա գիտական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Աթինա Գերոնիկակին ծնվել է 1949 թվականի օգոստոսի 9-ին։ 1971 թվականին ավարտել է Տաշքենդի պետական համալսարանը (Ուզբեկստան): 2006-2016 թվականներին ղեկավարել է Սալոնիկիի Արիստոտելի համալսարանի դեղագործական քիմիայի լաբորատորիան։ 2010 թվականից նույն համալսարանի դեղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր է, իսկ 2009-2011 թվականներին՝ դեղագիտության ֆակուլտետի փոխնախագահ։ 2013 թվականին ընտրվել է Միջերկրածովյան գիտությունների և արվեստների ակադեմիայի լիիրավ անդամ, իսկ 2015 թվականին՝ Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ։ Ունի Էրազմուսի 23 համաձայնագիր, ինչպես նաև Պաուլ Էրլիխի դեղագործական քիմիայի դոկտորական ցանցի համալսարանական համակարգողն է։

Պրոֆեսոր Գերոնիկակին հեղինակել է ավելի քան 220 գիտական հոդված, որոնք հրապարակվել են գիտական ամսագրերում, ինչպես նաև 10 դասագիրք ուսանողների համար։ Կազմակերպել է բազմաթիվ միջազգային գիտաժողովներ, որոնց թվում կարելի է նշել «Computational Methods in Toxicology and Pharmacology» (2003, 2015, 2019), «3rd Eurasian Meeting in Heterocyclic Chemistry» (2006), «17th Hellenic symposium in Medicinal Chemistry» (2017), «MedChem» (2023) և այլն։ Իր գիտական գործունեության համար արժանացել է մի շարք միջազգային մրցանակների և դիպլոմների։