Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Որքա՞ն գումար է կառավարությունը հատկացրել բռնի տեղահանվածների աջակցության ֆինանսական ծրագրերին

23 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Արցախից Հայաստանում բռնի տեղահանված քաղաքացիների համար ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 117 միլիարդ դրամ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ պատասխանելով NEWS.am-ի հարցմանը։

«Տարբեր դեպքերում պետական ծրագրերին միացել են տեղական և միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև նրանց տեղական գործընկերները՝ համաձայն ՀՀ կառավարության որոշումների ընթացակարգերի, ինչի արդյունքում կազմակերպված համաֆինանսավորումը կազմել է 6,834,290,000 դրամ։

Արցախից գաղթած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում 2025 թ․ տրամադրվել է ընդհանուր առմամբ 1 միլիարդ 290 միլիոն դրամ։

Զբաղվածության ապահովման ծրագրերի վրա 2024-2025 թվականներին փաստացի ծախսվել է 1,331,902.14 հազար դրամ։ 2024 թվականին ծախսվել է 895,293.00 հազար դրամ՝ ընդգրկելով 1799 շահառու, իսկ 2025 թվականի սեպտեմբերի 22-ի տվյալներով՝ 436,609.1 հազար դրամ»,– նշեցին նախարարությունից։