Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԿԳՄՍ նախարարը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության հարցեր

23 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով պատվիրակությանը, ասաց, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում:

Նախարարը հատկապես անդրադարձավ Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ բացված «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցադրությանը, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի և ֆրանսիական կողմի վերաբերյալ մշակված նախաձեռնություններին:

Կրթական ոլորտում համագործակցության կարևորությունը ընդգծելով՝ Անդրեասյանը առանձնացրեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի զարգացմանն ուղղված աշխատանքների դերը: Նա շեշտեց ֆրանսերենի ուսուցման խթանումն ու դասավանդողների վերապատրաստման ծրագրերի արդյունավետությունն ու շարունակականությունը ՀՀ հանրակրթական հաստատություններում: Երկիրը պատրաստվում է ընդունել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը՝ կարևորելով ֆրանսիական փորձի ինտեգրումը:

Կրթության և մշակույթի (հնագիտության) ոլորտներում Հայաստանում գինեգործության զարգացման համատեղ ծրագրերի իրականացումը ևս քննարկման նյութ է դարձել: Նախարարը նշեց, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և ֆրանսիական բուհերը ձեռք են բերել զարգացման ուղղություն: Նշվեց նաև «Արենի 1» քարայրի տարածքում հնագիտական պեղումներ իրականացնելու և գինեգործության մշակութային ժառանգությունը հանրահռչակելու կարևորությունը:

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ ընդգծելով, որ պատրաստ են քննարկված հարցերում համագործակցել:

Հանդիպմանը քննարկվեցին նաև այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: