Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արցախից բռնի տեղահանված 2771 ընտանիք ստացել է բնակարանային ապահովման ծրագրի հավաստագիր, որոնցից 890-ը արդեն օգտագործված է

23 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 2025 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ 2771 ընտանիք ստացել է հավաստագիր, որոնցից 890-ը արդեն իսկ իրացվել են։ Ընդհանուր իրացված հավաստագրերից 193-ը օգտագործվել է Երևան քաղաքում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով։ Այս տվյալները տրամադրել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

2025 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 միլիարդ 290 միլիոն դրամ։

Նախարարությունից հաղորդել են, որ ծրագրի առաջին և երկրորդ մասերի համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 352 միլիոն դրամ հիփոթեքային վարկերի ամսական մարումներին։ Երրորդ մասի շրջանակում շուրջ 732 միլիոն դրամ ուղղվել է գործող հիփոթեքային վարկերի մարմանը, եւ շուրջ 453 հազար դրամ ծախսվել է վերանորոգման վարկերի ամսական մարումներին։ Շուրջ 168 միլիոն դրամ ուղղվել է կահույք և կենցաղային տեխնիկաներ գնմանը, և մոտ 37 միլիոն դրամ հատկացվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պահանջվող վճարների փոխհատուցմանը։