Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Չինաստանի հարավում մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է չիկունգունյա տենդի ավելի քան 2400 դեպք

22 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Չինաստանի առողջապահության պաշտոնյաները տեղեկացրել են, որ սեպտեմբերի 14-ից 20-ը երկրի հարավային Գուանդուն նահանգում հայտնաբերվել է չիկունգունյա հիվանդության 2426 դեպք, ինչպես հաղորդում է նահանգի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

Բռնկման կենտրոնական հատվածը Ցզյանմեն քաղաքն է, որտեղ գրանցվել է 2238 դեպք։ Քաղաքի վարչակազմը չիկունգունյա տենդի դեմ հայտարարել է հանրային առողջապահության 3-րդ մակարդակի արձագանք։ Չինաստանի հանրային առողջապահության արձագանքման համակարգն ունի չորս մակարդակ, որտեղ 1-ին մակարդակը ամենաբարձրն է։ 3-րդ մակարդակը սահմանվում է այն ժամանակ, երբ բռնկումը տեղի է ունենում քաղաքի մասշտաբով։

Անցած շաբաթվա ընթացքում Գուանդուն նահանգում գրանցվել է վիրուսի 201 նոր դեպք։

Հուլիսից մինչև օգոստոսի վերջը բռնկում տեղի ունեցավ Գուանդուն նահանգի Ֆոշան քաղաքում։ Մոծակներին վերացնելու համար անցկացած հատուկ գործողություններից հետո հիվանդությունը նվազել է։

Չիկունգունյայի դեմ առայժմ դեղամիջոց կամ պատվաստանյութ չկա։ Վիրուսի ինկուբացիոն շրջանները հիմնականում տատանվում են 3-ից 12 օր։ Հիվանդացածները արտահայտում են ջերմություն, դող, մեջքի և հոդերի ցավեր և ցան։