Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյանի մեկնաբանությունը՝ «Երբ և ինչ միջոցներով են փորձելու ազատելու վեհարանը Կտրիճ Ներսիսյանից»

10 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում սեպտեմբերի 10-ին հայտարարեց, որ Էջմիածնի կենտրոնական հրապարակում նախատեսվող միջոցառումը լինելու է հոգեւոր բովանդակության մեծ իրադարձություն։ Փաշինյանը ասաց, որ ներկայումս քննարկվում են ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը՝ կապված վեհարանի ազատման հետ Կտրիճ Ներսիսյանից։

«Այս գործընթացը պետք է ունենա հոգեւոր բովանդակություն։ Վերջին շրջանում ես կենտրոնանում եմ ներկայացնելու, որ սա ինտրիգի կամ կադրային փոփոխության մասին չէ, այլ ուղղված է բացառապես Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր վերանորոգմանը։

Կուլմինացիան չի լինելու քաղաքական կամ հեղափոխական, այլ հիմնված է լինելու քրիստոնեական արժեքների վրա։ Միջոցառման ընթացքում չեն հնչելու քաղաքական կոչեր, այլ՝ հոգեւոր խոսքեր»,– նշեց վարչապետը։

Փաշինյանը ընդգծեց, որ խնդրի լուծումը կոմպրոմիս չի լինելու, և Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա որքան հնարավոր է շուտ։ Նա հավելեց, որ միջոցառմանը մասնակցելու համար սահմանված են չափանիշներ, օրինակ՝ Աստվածաշունչ չկարդացած կամ չմկրտված անձիք չպետք է լինեն գործընթացի մասը։