Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Քննչական կոմիտեի և ԵԽ գրասենյակի միջև ամուր համագործակցության հիմք կա. ՔԿ նախագահն ընդունել է Մաքսիմ Լոնգանգեին

10 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից:

Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ-ի կողմից Հայաստանի իրավապահ համակարգին ցուցաբերած կայուն աջակցության համար:

ԵԽ ղեկավարն իր հերթին երախտագիտություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ պատրաստակամության և բազմակողմանի համագործակցության համար:

Կողմերը քննարկել են քննիչների կարողությունների զարգացման ծրագրերը՝ անդրադառնալով համագործակցության ընդլայնման ուղղություններին, հատկապես՝ կիբեռհանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, երեխաների և անչափահասների պաշտպանության համակարգի կատարելագործման, ինչպես նաև Քննչական կոմիտեում նոր տեխնոլոգիաների կիրառման մասին:

Արձանագրվեց, որ Քննչական կոմիտեի և ԵԽ գրասենյակի միջև առկա է ամուր համագործակցություն՝ նոր նախաձեռնությունների համար:

Հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման համատեղ դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ: