Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՇՄ նախարարը Մարագոսի հետ քննարկել է կանաչ անցման և վերականգնվող էներգիայի ծրագրերում համագործակցությունը

8 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության հետ։ Նախարարը այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հանդիպման ընթացքում վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ խորացնելու բնապահպանական ոլորտում համագործակցությունը, ընդգրկելով այն թե՛ քաղաքական, թե՛ գործնական մակարդակներում:

Շնորհակալություն հայտնեցի ԵՄ-ին՝ տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերած անխախտ աջակցության համար։ ԵՄ օժանդակությամբ իրականացված ծրագրերը՝ կլիմայի փոփոխության, մթնոլորտային օդի պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանության ուղղություններով, մեծ դեր են խաղացել մեր երկրի կայուն զարգացման մեջ։

Քննարկել ենք նաև համագործակցության ընդլայնումը՝ կանաչ անցման, վերականգնվող էներգիայի և կլիմայի դիմակայունության ծրագրերի ընթացքը։ Ակնառու է մթնոլորտային օդի մոնիթորինգի և կառավարման ու Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման համատեղ ծրագրերի կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվող առանցքային թեմաներից մեկը 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներն էին։

Գործընկերներին տեղեկացրեցի, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում համաժողովի բովանդակային օրակարգի, ենթակառուցվածքների բարելավման և միջազգային ու տեղական շահակիցների ներգրավման ուղղությամբ։ Այս համաժողովին մեծ նշանակություն ենք տալիս՝ ոչ միայն որպես համաշխարհային բնապահպանական իրադարձություն, այլ նաև Հայաստանի հանձնառության ներկայացման հարթակ՝ համաշխարհային կենսաբազմազանության պահպանության գործում։

Համոզված եմ, որ առաջիկա տարիներին մեր երկկողմ համագործակցությունն ավելի շոշափելի արդյունքներ կունենա՝ թե՛ շրջակա միջավայրի պահպանության, թե՛ մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման ուղղությամբ»,- նշված է նախարարի գրառման մեջ։