Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանում պլանավորված է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը. ԱԳՆ

7 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում, առաջիկա օրերին նախատեսված է հանդիպում, որը տեղի կունենա հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև: Այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդումների, Թուրքիան առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստան կուղարկի բանագնաց Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը։ 

Ըստ նույն աղբյուրների, նախատեսվում է, որ թուրք բանագնաց Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը գալու է Հայաստան ցամաքային ճանապարհով՝ անցնելով Ալիջան-Մարգարա անցակետով։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է ընդունել հարաբերությունների կարգավորման համար նոր որոշումներ, ինչպես նաև քննարկել ավելի վաղ ընդունված, բայց դեռ չիրականացված որոշումները։