Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հրդեհ է բռնկվել Ջերմուկի «Զիրաք» կոչվող համայնքային աղբավայրում․ ժամանել են հրշեջներ

6 Սեպտեմբերի, 2025

a0ce243d7bf1ac6aa2f9cf80c2c345d4_1757179377.webp

Սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զիրաք» կոչվող համայնքային աղբավայրում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն հրդեհի վայր է մեկնել Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ և Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Լրացուցիչ ժամանել է նաև Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի ջրատարը։

Տեղում պարզվել է, որ մոտ 600 քմ տարածքում այրվում է մոտ 300 խմ կենցաղային աղբ։ Հրշեջ փրկարարները նախ մեկուսացրել են հրդեհի տարածումը ապա մարել այն։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Ամուլսարի հանքին պատկանող մեկ ջրատար, Ջերմուկի համայնքային տնտեսության ՀՈԱԿ-ի 1 ջրատար, 1 տրակտոր և 5 աշխատակից։

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։

%post_link%