Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Jeep-ը Կոմիտասում՝ ստորգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող քաղաքացուն․ վերջինը տեղում մահացել է

6 Սեպտեմբերի, 2025

63b190b1d3c92a2b28c9061a3fb35055_1757188108.webp

Սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում  Jeep մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ «Աութլեթ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող տղամարդ հետիոտնին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն, և ժամանած բժիշկների խումբը արձանագրել է մահը։

Դեպքի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում է  վարորդի և մահացածի ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հետևաբար ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

%post_link%