Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“Հայաստանի միջով Իրանից տարհանված քաղաքացիների ցանկը. ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրություն”

21 Հունիսի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության դեսպանությունները Իրանում և Իսրայելում շարունակում են աջակցել այդ երկրներում գտնվող հայ քաղաքացիներին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 13-ից սկսած Իսրայելում Հայաստանի դեսպանություն է դիմել 15 հայ քաղաքացի, և բոլորին տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն։ Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է 20 հայ քաղաքացի, այդ թվում՝ Բեթղեհեմում գտնվող զբոսաշրջիկների խումբը, որը տեղափոխվել է Եգիպտոս։

Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել մոտ 30 հայ քաղաքացի՝ հիմնականում Հայաստան վերադառնալու հետ կապված հարցերով։ Դեսպանությունը տրամադրել է տեղեկատվություն և, անհրաժեշտության դեպքում, աջակցություն։

2025 թվականի հունիսի 13-ից Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է նաև օտարերկրյա քաղաքացիների՝ Իրանից Հայաստանի տարածքով տարհանվելու դիմումներ։ Դա վերաբերում է ինչպես դիվանագիտական անձնակազմի անդամներին ու նրանց ընտանիքներին, այնպես էլ այլ քաղաքացիների։ ԱԳՆ-ն անհապաղ աջակցել է՝ ներառյալ վիզայի տրամադրման հարցերը։

Օրինակ, իրականացվել է հնդիկ ուսանողների տարհանում՝ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև պայմանավորվածության շրջանակներում։

Արագ աջակցություն է ցուցաբերվել նաև Ղազախստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Ավստրիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Զիմբաբվեի, Նիգերիայի և Սիերա Լեոնեի քաղաքացիներին։ Հայաստանի սահմանով անցել են նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի և Լիբանանի քաղաքացիներ։ Աջակցության խնդրանքներ են ստացվել նաև այլ երկրներից։

Աշխատանքները շարունակվում են Հայաստանի համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ։