Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վրաստանում «գողական աշխարհի» դեմ հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 30 մարդ

6 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Վրաստանում «գողական աշխարհի» դեմ իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 30 անձ: Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Թորնիկե Մարսագիշվիլին այս մասին հայտնել է ճեպազրույցում:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածները կապ են ունեցել արտասահմանում գտնվող «օրենքով գողերի» հետ և կատարել են նրանց հրահանգները: Նրանք կազմակերպել են «գողական բախումներ» և ֆինանսական վեճեր են լուծել՝ ներգրավելով քրեական շրջանակներ:

Ի վերջո, վիճաբանող կողմերից մեկը ստիպված է եղել վճարել գումար թե՛ հակառակորդին, թե՛ միջնորդներին: Վճարումների ուշացման դեպքում սպառնում էին սպանությամբ:

Ոստիկանության խուզարկությունների արդյունքում, ձերբակալվածների տներում հայտնաբերվել են համակարգչային սարքավորումներ և բջջային հեռախոսներ, որոնք օգտագործվել են «օրենքով գողերի» հետ շփվելու համար, ինչպես նաև՝ զենքեր և կանխիկ գումար:

19 ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել «գողական աշխարհի անդամներին դիմելու», յոթին՝ «գողական աշխարհի գործունեությանը աջակցելու», իսկ չորսին՝ «անդամակցության» համար:

Հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել նաև «օրենքով գող» Թենգիզ Խոպերիային՝ «Չինկա» մականունով, ինչպես նաև նրա հանցակցին, որոնք այժմ Վրաստանում չեն:

Գործը դեռ ուսումնասիրվում է, իսկ մեղադրյալներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: