Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ոչնչացնող հրդեհ է բռնկվել BBC-ի նախկին գլխավոր գրասենյակում․ դեպքի վայր են ուղարկվել շուրջ 100 հրշեջներ

6 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Շաբաթ օրը Լոնդոնի Ուայթ Սիթիում գտնվող նախկին BBC հեռուստատեսային կենտրոնի գրասենյակում մոլեգնած հրդեհը մարելու համար շուրջ 100 հրշեջ է ներգրավվել, հաղորդում է Reuters-ը։

Հրշեջների հայտարարության համաձայն, Համերսմիթի, Հյուսիսային Քենսինգթոնի, Քենսինգթոնի, Չիզվիքի և հարակից վայրերի հրշեջ կայաններից հրշեջները մոբիլիզացվել են այն բանից հետո, երբ բրիտանական ժամանակով գիշերվա ժամը 3-ին (Գրինվիչի ժամանակով 02:00) տեղեկություն ստացվեց ինը հարկանի շենքում բռնկված հրդեհի մասին։

Հրշեջ ծառայությունն ազդարարել է, որ կրակը տարածվել է շենքի վերին հարկերում՝ այրելով ռեստորանը, արտաքին մասը և օդատարները։

Հնարավոր է, որ վնասներ են հասցվել նաև որոշակի թվով բնակարաններին։ Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։ Վիրավորների կամ զոհվածների մասին տեղեկություններ դեռևս չկան։