Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թանգարանային հավաքածուների համալրումը մեզ համար չափազանց կարևոր է. Ալֆրեդ Քոչարյանը՝ «Սևրուկյան» հիմնադրամի անդամներին

5 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է «Սևրուկյան» հիմնադրամի հոգաբարձու Էրնեստ-Լյուդվիգ Դրայսի և հիմնադրամի գլխավոր տնօրեն Լիլիթ Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա էին նաև մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Սեպտեմբերի 4-ին, Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Էմանուել Սևրուգյան 95․ Սևրուգյաններ․ ժառանգություն և նվիրում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Սևրուկյան» հիմնադրամի հետ ակտիվ համագործակցությամբ։ Հիմնադրամի կողմից թանգարանին են նվիրաբերվել Անդրե Սևրուգյանի (Դարվիշ) հայ-իրանական մոտիվներով գեղարվեստական ստեղծագործություններ և Էմանուել Սևրուգյանի՝ շուրջ 2000 հին դրամների հավաքածուն: Ցուցահանդեսում ներկայացված է դրանց ընտրանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սրտանց երախտագիտություն է հայտնել «Սևրուկյան» հիմնադրամին համակարգված և հետևողական աշխատանքի համար։ «Թանգարանային հավաքածուների շարունակական համալրումն անձեռնմխելի է մեզ համար, և կարևորում ենք այն անձանց ու կազմակերպություններին, որոնք նպաստում են նմուշների և հավաքածուների նվիրաբերմանը: Արտերկրում պահվող մշակութային արժեքների ու հավաքածուների՝ մեր երկրին փոխանցումը ոչ միայն հայրենանվեր քայլ է, այլև վստահության ցուցիչ՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը։

Հյուրերը նույնպես շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով մշակութային ժառանգության պահպանության գործում համատեղ ջանքերի և միասնական աշխատանքի կարևորությունը:

Էմանուել Սևրուգյանի դրամագիտական հավաքածուն, որը հավաքվել է 1978-2020 թթ․ ընթացքում, ընդգրկում է հազարավոր հին դրամներ՝ հին հունահռոմեական ժամանակաշրջանից մինչև նորագույն ժամանակներ: Հավաքածուի մեջ առանձնանում են հին հունական, փոքրասիական և արևմտաեվրոպական միջնադարյան դրամների եզակի նմուշներ, որոնք նորություն են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի համար: