Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը զգալի նվազել է անցած տարվա համեմատ. Օվերչուկ

4 Սեպտեմբերի, 2025

b55fb48feb6d37195d5efba7dcff0d69_1756973347.jpg

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հոսքերը զգալի նվազում են գրանցել այս տարի։ Այս մասին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով, մինչև տարեվերջ երկկողմ ապրանքաշրջանառությունը կարող է կրճատվել գրեթե կիսով չափ՝ համեմատած 2023 թվականի ցուցանիշների հետ։

«Անցած տարի Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրի ծավալը կազմել է 12,4 մլրդ դոլար, իսկ այս տարի սպասվում է մոտ 6 մլրդ դոլար, հնարավոր է՝ մի փոքր ավելի», — նշել է Օվերչուկը։

Փոխվարչապետը հավելել է, որ 2025 թվականի առաջին կիսամյակում երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը կազմել է 3,4 մլրդ դոլարից մի փոքր ավելի, ինչը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշի կեսն է։