Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Սևանա լճի մակարդակը՝ օգոստոսի վերջին տվյալներ. որքա՞ն է փոխվել մեկ տարվա ընթացքում»

1 Սեպտեմբերի, 2025

994dedd1d724f36320fbd485593ceb01_1756746083.webp

Սեվանա լճի ջրի մակարդակը օգոստոսի 29-ի տվյալներով կազմել է 1900 մետր 52 սանտիմետր: Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 1 սանտիմետրով ցածր է: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Համեմատած նախորդ տարվա հետ՝ Հրազդան գետից ոռոգման համար օգտագործված ջրի ծավալն աճել է՝ 108 միլիոն խորանարդ մետրից հասնելով 155 միլիոն խորանարդ մետրի: Միաժամանակ նկատվում է Արփա-Սևան ջրատար թունելով ջրի մուտքերի նվազում՝ 176 միլիոն խորանարդ մետրից իջելով մինչև 101 միլիոն խորանարդ մետր:

Նվազել է նաև Հայաստանի խոշոր ոռոգման ջրամբարների լցվածությունը: Մասնավորապես՝

  • Ախուրյանի ջրամբարում՝ 232 միլիոն խմ-ից մինչև 177 միլիոն խմ
  • Ապարանի ջրամբարում՝ 177 միլիոն խմ-ից մինչև 16.3 միլիոն խմ
  • Ազատի ջրամբարում՝ 26.2 միլիոն խմ-ից մինչև 17.9 միլիոն խմ
  • Մարմարիկի ջրամբարում՝ 363 միլիոն խմ-ից մինչև 185 միլիոն խմ

Մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է նաև ջրի խտության վերաբերյալ տվյալներ: Օգոստոսի 27-29-ի չափումների համաձայն՝ Մեծ Սևանում ջրի թափանցիկությունը կազմել է 4.8 մետր, իսկ Փոքր Սևանում՝ 5.6 մետր:

Լճի ջրում թթվածնի պարունակությունը վերին ու միջին շերտերում գերազանցել է կրիտիկական 6 մգ/լ մակարդակը, մինչդեռ ստորին շերտերում այն ավելի ցածր է եղել՝ տատանվելով 1.1-5.5 մգ/լ սահմաններում: