Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱԳ փոխնախարարը հանդես է եկել «Ինչպե՞ս են ԵՄ հին դաշինքները հարմարվում նոր իրականությանը» պանելային քննարկմանը

4 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Բլեդի ռազմավարական համաժողով և որպես բանախոս մասնակցել «Նույն ընկերներ, այլ խաղ. Ինչպե՞ս են ԵՄ հին դաշինքները հարմարվում նոր աշխարհաքաղաքական իրականությանը» թեմայով պանելային քննարկմանը:

Իր ելույթում Կոստանյանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները:

Նախարարի տեղակալը նշել է նաև, որ Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման կարևորությունը և դրանում գործնական քայլերի անհրաժեշտությունը: