Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ակնցածը Ամիրյանի փողոցում մեքենայի պայթյունի մասին՝ «Վախեցած եմ, ձեռքս աննշան քերծվածք ունի, մազերիս մեջ մանր ապակիներ»

2 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Այսօր Ամիրյան-Մաշտոց խաչմերուկի մոտ տեղի ունեցած մեքենայի պայթյունի ժամանակ լրագրող Աննա Գրիգորյանը եղել է մոտակա կանգառում և ստացել է վնասվածքներ։

Գրիգորյանը պատմում է. «Ամիրյան փողոցում պայթյունի պահին հենց դեպքի վայրում էի՝ կանգառում։ Շատ վախեցած եմ, իմ ձեռքերից մեկը մի փոքր քերծվածք ունի, մազերիս մեջ մանր ապակիներ են… Բայց փառք Աստծո, լավ եմ, ինքնուրույն տուն եմ հասել…»

Նա նշեց նաև. «Բայց ուզում եմ խոսել այլ բանի մասին. հրաշալի մարդիկ կան այս աշխարհում։

Պայթյունից անմիջապես հետո, երբ շոկի մեջ կանգառից հետ քաշվեցի և անվտանգ տեղ փնտրում էի՝ վախենալով երկրորդ պայթյունից (դեռ չէի հասկացել, թե իրականում ինչ է եղել), տեսա, թե ինչպես էին բազմաթիվ տղամարդիկ վազում դեպի նոր պայթած մեքենան՝ վարորդին և հնարավոր վիրավորներին օգնելու, փրկելու համար։ Եվ նրանք դա անում էին՝ չնայած դեռ պարզ չէր, թե ինչ է կատարվում և ոչ ոք երաշխիք չուներ, որ ևս մեկ պայթյուն չի լինի։

Հետագայում հարակից խանութների մարդիկ շտապեցին օգնության ինձ և ինձ նման վախեցածներին ու թեթև վնասվածներին՝ կարծես հանգստացնելով հոգիներս։

Սիրով ու արժանի հարգանքով եմ վերաբերվում նման մարդկանց»։