Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Չեչենական ազգային հագուստով Թրամփի տեսանյութը հրապարակել է Կադիրովը

2 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր Telegram ալիքում ներկայացրել է տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ չեչեն ազգային տարազով և չեչեներենով խոսում է։ Տեսանյութը, ըստ երևույթին, ստեղծվել է արհեստական ​​բանականության միջոցով, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ես չեչեն եմ… Իմ անունը Դոնալդ Տրոմպաև է։ Մայրս Ռոշնի-Չուից էր, հայրս՝ Մարտանից», — ասում է տեսանյութում «Թրամփը», որում ընդգծվում է նրա չեչենական արմատների մասին։

Տեսանյութում «Թրամփը» պատմում է, որ իր հայրը ստիպված էր լքել Չեչնիան ստալինյան տեղահանության ժամանակ, բայց ինքն այդուհանդերձ չի մոռացել իր արմատները։ Նա նաև հայտարարում է իր հնարավոր վերադարձի մասին և առաջարկում չեչեններին 16 տարեկանից թոշակի տրամադրել։

«Իսկ դուք գիտեի՞ք, որ Դոնալդ Թրամփը չեչեն է։ Ահա՛, ինքը հաստատեց՝ նա չի մոռանա իր արմատները», — գրել է Կադիրովը տեսանյութի նկարագրության մեջ։