Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սամվել Կարապետյանը նախաձեռնել է «15000 պայուսակ, 15000 ժպիտ» ծրագիրը (տեսանյութ)

1 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը իր էջում հաղորդագրություն թողեց.

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ և ուսուցիչներ, ինչպես նաև կրթության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ,

Շնորհավորում ենք բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Ցանկանում ենք ձեզ լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն և նվաճումներով լի նոր ուսումնական տարի:

Հատուկ ջերմությամբ մեր բարեմաղթանքները փոխանցում ենք բոլոր առաջին դասարանցիներին: Այսօր ձեզ համար առաջին անգամ բացվում են դպրոցի դռները, սա ձեր նոր և հետաքրքիր ուղևորությունն է դեպի գիտելիքների աշխարհ և մեծ ապագա: Փորձեք օգտվել ձեր ժամանակից առավել արդյունավետ ձևով:

Բարի ճանապարհ:

Վերջին օրերին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացրեց արդեն լավ ավանդույթ դարձած «15000 պայուսակ, 15000 ժպիտ» ծրագիրը՝ պարգևելով ուրախություն գյուղական համայնքների առաջին դասարանցիներին: