Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռուսաստանում վախճանվել է 104-ամյա պատերազմի վետերան Մարիա Կոլտակովան, ում անվանում էին «երկաթե տատիկ»

31 Օգոստոսի, 2025

default.jpg

Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարիա Կոլտակովան, որը Ռուսաստանի Կենտրոնական դաշնային շրջանում հայտնի էր որպես «երկաթե տատիկ»՝ իր սպորտային ռեկորդների շնորհիվ, մահացել է 104 տարեկանում։ Այդ մասին տեղեկություն է հայտնել Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը իր Telegram-ալիքում:
«Երբ կյանքից հեռանում է նման մարդ, մեր մոլորակը ավելի է աղքատանում։ Մարիա Դենիսովնա Կոլտակովան լեգենդար անձնավորություն էր։ Նա հերոսաբար անցել է Հայրենական մեծ պատերազմը, պաշտպանել է Վորոնեժը։ Նրա մարտական բնավորությունը թույլ չէր տալիս հեռու մնալ խաղաղ ժամանակի կարևոր իրադարձություններից։ Նույնիսկ ամենապատկառելի տարիքում նա ապացուցում էր, թե ինչի է ընդունակ նպատակասլաց մարդը», – գրել է նա։
Կոլտակովան կամավոր մեկնել է ռազմաճակատ 1942 թվականին, ծառայել է սանիտարական գումարտակում։ Պատերազմի տարիներին երկու անգամ վիրավորվել է, մարտի դաշտից դուրս է բերել ավելի քան 300 մարդու։ Վիրավորման պատճառով չհասնելով Բեռլին՝ 60 կմ հեռավորության վրա, Հաղթանակը դիմավորել է Պրահայում, հայտնում է ТАСС-ը։