Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Էրդողանը Սի Ծինփինի հետ քննարկել է «Միջին միջանցքը» «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ համադրելու հարցը

31 Օգոստոսի, 2025

default.jpg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների 25-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Թուրքիայի կողմից բանակցություններին մասնակցել են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Կաջըրը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և Չինաստանում Թուրքիայի դեսպան Սելչուք Ունալը։

Նախագահ Էրդողանն ընդգծել է «Միջին միջանցք» նախագծի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համադրման կարևորությունը և քննարկվել է Թուրքիա–Չինաստան տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները։

Էրդողանը նշել է, որ փոխադարձ ներդրումները կարևոր են երկկողմ տնտեսական հարաբերություններն ամրապնդելու համար և մատնանշել է թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության և տուրիզմի ոլորտների ներուժը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ ներդրումային համագործակցության կոորդինացումը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։

Կողմերը համաձայնել են շարունակել խորհրդակցությունների և համագործակցության գործող մեխանիզմների կանոնավոր գործունեությունը։

Էրդողանը հաստատել է «մեկ Չինաստան» քաղաքականությանը Թուրքիայի հավատարմությունը, ընդգծելով երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթը։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Գազայի հատվածի իրավիճակը, Ռուսաստան–Ուկրաինա հակամարտությունը, Սիրիայի վերականգնման հնարավորություններն ու այլ հարցեր։