Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տյանցզինում Փաշինյանը մասնակցելու է ՇՀԿ գագաթնաժողովին (ֆոտո)

31 Օգոստոսի, 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Տյանցզին՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը:

Այցի շրջանակներում վարչապետը նախատեսում է մասնակցել ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը և հարակից միջոցառումներին:

Փաշինյանը կմասնակցի նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին, որոնք կկայանան Պեկինում սեպտեմբերի 3-ին՝ Տյանանմեն հրապարակում նախատեսված ռազմական շքերթի ընթացքում, նվիրված պատերազմի հաղթանակի 80-ամյակին:

Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, փոխնախագահ Հան Չժենի և այլ արտասահմանյան գործընկերների հետ:

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին ծրագրված է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: