Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՃՇՀԱՀ-ի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը

30 Օգոստոսի, 2025

default.jpg

Վերջերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման արարողությանը ներկա է եղել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին տեղեկացրել է ՏԿԵ նախարարության Ֆեյսբուքի էջը։

Այս տարի համալսարանն ավարտել է շուրջ 760 ուսանող:

Նախարարը իր ելույթում շնորհավորեց շրջանավարտներին՝ մաղթելով նրանց մասնագիտական ու անձնական վերելքներ՝ խաղաղ և ստեղծագործ միջավայրում:

Խուդաթյանը, որպես շինարարական ոլորտը ընդգրկող նախարարության ղեկավար, ընդգծեց իր ցանկությունը՝ հնարավորինս արագ դառնալ այսօրվա շրջանավարտների գործընկեր՝ համատեղ նախագծելու և կառուցելու ճանապարհներ, ջրամբարներ, էներգետիկ և հանրային նշանակության այլ ենթակառուցվածքներ։

Միջոցառմանը ներկա էին նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները: