Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ադրբեջանցի երգչուհի և հեռուստահաղորդավար Ալիևայի ամուսինն առանց թույլտվության փորձել են մուտք գործել ՌԴ․ «Դեվիչյա բաշնյա»

30 Օգոստոսի, 2025

default.jpg

Ադրբեջանցի երգչուհի Շաբնամ Թովուզլուն և հեռուստահաղորդավարուհի Չինարա Ալիևայի ամուսինը՝ Ռուսլան Ռասուլը, չեն կարողացել մուտք գործել Ռուսաստան, հաղորդում է Դեվիչյա բաշնյա Telegram ալիքը։

Թովուզլուն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ արդեն 6 ժամ է գտնվում Սամարայի օդանավակայանում ու սպասում է լրացուցիչ ստուգման։

«Ռուսլան Ռասուլը առաջարկել է նաև «լրացուցիչ ստուգումներ» իրականացնել Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների համար, իբրև պատասխան ռուսական կողմի գործողություններին»,- նշում է ալիքը։

Նախորդ օրը մեկ այլ ադրբեջանցի երգիչ՝ Նամիգ Գարաչուխուրլուն, չի կարողացել մուտք գործել Ռուսաստան։ Նա ձերբակալվել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Ադրբեջանի դեսպանատան միջամտությունից հետո երգիչն ազատ է արձակվել։ Տեղեկություններ չկան՝ արդյոք նա վերադարձել է Ադրբեջան, թե մուտք է գործել ՌԴ մայրաքաղաք։