Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Սամվել Կարապետյան՝ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված»

30 Օգոստոսի, 2025

default.jpg

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել կալանավայրից՝ գովազդելով «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկը։

«Շնորհավորում եմ բոլորին մեր շարժման պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։ Այսուհետ մեր հայրենիքի զարգացման համար աշխատելու ենք առավել կազմակերպված։ Տարբեր ոլորտներում մշակում ենք ծրագրեր, որոնք ուղղված են բարեկեցության ապահովմանը՝ հանուն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու։

Հարգելի հայրենակիցներ, միանալով այս շարժմանը, կդառնաք մի մեծ թիմի մաս, որն աշխատում է Հայաստանի ավելի լավ ապագայի համար։

Վստահ եմ, որ միասին կկարողանանք նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ։

Հայ ժողովուրդը արժանի է արժանապատիվ կյանքին, իսկ մեր երկիրը՝ միջազգային հարգանքին, և մենք այս նպատակին կհասնենք ամենօրյա հետևողական աշխատանքով:

Կձգտենք հաջողությունների՝ «Մեր ձևով»»,– ընդգծված է ուղերձում։