Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հունգարիային Իրանը հայտնել Է «եվրաեռյակի» պատժամիջոցների վերականգնմանը պատասխան քայլերի իրավունքի մասին

30 Օգոստոսի, 2025

default.jpg

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն իրեն վերապահում է իրավունք` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ի պատասխան «Եվրաեռյակի» կողմից պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման: Նա ընդգծել է, որ այս գործողությունը խարխլում է Եվրոպայի հանդեպ վստահությունը՝ առաջացնելով լուրջ կասկածներ նրանց իրական մտադրությունների շուրջ:

Ուրբաթ օրը Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ՝ նշելով Իրանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը: Զրույցի ընթացքում նախարարները շեշտել են երկու երկրների միջև հարուստ և բարեկամական հարաբերությունների հարյուրամյակը, կարևորել բազմաթիվ ոլորտներում կապերի շարունակությունն ու ամրապնդումը:

Սիյարտոն շնորհավորել է Իրանին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակի կապակցությամբ և հայտնել է Բուդապեշտի պատրաստակամությունը՝ Թեհրանի հետ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Իր հերթին, Արաղչին ընդգծել է Իրանի վճռականությունը՝ զարգացնել հարաբերությունները բոլոր երկրների հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի հիման վրա: Նա նշել է նաև իրանա-հունգարական կապերի աճի զգալի ներուժը: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Զրույցի ընթացքում Արաղչին նախազգուշացրել է «Եվրաեռյակի» գործողությունների հետևանքների մասին՝ նրանց նախաձեռնությունն անվանելով անօրինական, անհիմն և անպատասխանատու: Նա շեշտել է, որ «Եվրաեռյակի» գործողությունները խիստ վնասել են Եվրոպայի հանդեպ վստահությունը՝ որպես բանակցային գործընկեր, առաջացնելով լուրջ կասկածներ այդ երկրների նար մտադրությունների վերաբերյալ: