Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Չարենցավանի կամրջի տակ ընկած կնոջ մարմինը հայտնաբերվել է մի քանի կմ հեռավորության վրա՝ «Արգել ՀԷԿ»-ում

29 Օգոստոսի, 2025

c9a1ad721ffff745c615b48291a8a2f7_1756486094.webp

Oգոստոսի 29-ին, առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի տակով հոսող գետում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գետը քշել տարել էր մարմինը, և մոտ 40 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում այն դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Արգել ՀԷԿ»-ում հայտնաբերվել է։ Փրկարարները, ոստիկանները, քաղաքացիներն ու «Արգել ՀԷԿ»-ի աշխատակիցները մեծ դժվարությամբ այն դուրս են բերել։

Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Արփինե Բ․-ն է։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։

%post_link%