Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կապանում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ կասկածյալը դեպքից հետո հատել է ՀՀ սահմանը, անցել Իրան․ ժամեր անց նույն անցակետով վերադարձել է Հայաստան

29 Օգոստոսի, 2025

d7e31b5fa477095dbe6309a0ffa7b227_1756494097.webp

Օգոստոսի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պազվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 49-ամյա Ռոման Ա․-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում հարվածներ գլխի հատվածում։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Սյունիքի մարզի քրեական ու համայնքային  ոստիկանները և ՊԾ գումարտակի պարեկները, ապա նրանց միացած քննիչները հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը, ով սպանությունից կարճ ժամանակ անց Մեղրիի անցակետով հատել է Հայաստանի սահմանը, գնացել է Իրան  ու այսօր՝ օգոստոսի 29-ին, Իրանից Հայաստան վերադառնալիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձերբակալվել և ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Պարզվում է նաև արդյոք սպանություն կատարելուց առաջ կամ հետո կասկածյալը իր զոհի տանից գողություն կատարել է, թե ոչ։

%post_link%