Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Քաղաքացին այլևս իր ձեռքով անաշխատունակության թերթիկը գործատուին ներկայացնելու կարիք չի ունենա. ՊԵԿ

29 Օգոստոսի, 2025

default.jpg

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման ու վճարման բոլոր գործընթացները կանցկացվեն էլեկտրոնային միջոցով։

Առողջապահության նախարարության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ ստեղծվել է նպաստների տեղեկատվության փոխանակման միասնական էլեկտրոնային հարթակ։ Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա, որպեսզի տվյալների փոխանակումը պետական մարմինների միջև կատարվի ավտոմատացված ռեժիմով։

Այս նպատակով Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրվել է նոր «Նպաստներ» ենթահամակարգ։ Այս փոփոխության շնորհիվ քաղաքացիների համար կվերացվի անաշխատունակության թերթիկների անձնական ներկայացման պահանջը գործատուին, և գործատուները կազատվեն համապատասխան գերատեսչությունների այցելությունների անհրաժեշտությունից։

Նոր համակարգի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ մատուցվում են տեսանյութում: