Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հին Ապարան» ընկերության արտադրանքներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ. ՍԱՏՄ

29 Օգոստոսի, 2025

default.jpg

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները այցելել են «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի գործարան: Ստուգման ընթացքում իրականացվել է արտադրանքի նմուշառում, որը հանձնել են լաբորատոր փորձարկման:

Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ.

«Կաթի սերուցք 50%» ապրանքի նմուշը (արտադրված 18.08.2025թ․) չի համապատասխանում սահմանված նորմերին, քանի որ պարունակում է «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «S.aureus»:

«Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով արտադրված 18% յուղայնությամբ թթվասերի տեխնոլոգիայով» ապրանքի նմուշը (արտադրված 18.08.2025թ․) նույնպես չի համապատասխանել նորմերին՝ «ԱՑԽՄ» և «Բորբոսասնկեր» չափանիշներով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ դադարեցվել է կաթնամթերքի արտադրամասի որոշակի գործառույթների աշխատանքը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

Տնտեսվարողին տրվել է հրահանգ՝ արգելելու չհամապատասխանող խմբաքանակների իրացումը, դրանք հետ կանչելով շուկայից և կազմակերպելով դրանց ոչնչացումը կամ անվտանգ տնօրինումը: