Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սեպտեմբերի 1-ից առաջացող անկառավարելի իրավիճակի պատասխանատուները գտնվում են Արգիշտի 1 հասցեում. ավագանու անդամ

29 Օգոստոսի, 2025

default.jpg

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և Տիգրան Ավինյանի նոր քայլը բախվեց երեխաների շահերին։ Երևանի կիսաբաժանվան քաղաքապետը որոշել է, որ դասերը քաղաքում պետք է սկսվեն առավոտյան ժամը 8:15-ին։ Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից։

«Այս որոշման միակ պատճառը՝ խուսափել առաջիկա տրանսպորտային խայտառակ խցանումներից և համակարգի կոլապսային վիճակից է։

Կարմիր գծերի վճարները բարձրացնելով 160,000 դրամ՝ քաղաքացիներից հավաքեցին 2մլրդ 100մլն դրամ այն խաբկանքով, որ սա կթեթևացնի քաղաքի բեռնաթափությունը։

Հասարակական տրանսպորտի վճարները բարձրացրին 150 դրամ՝ խոստանալով բարեփոխումներ, որոնք այդպես էլ չտեսանք։

Անկառավարելի վիճակի միակ պատասխանատուներն ու մեղավորները նույնսիկ նստած են Արգիշտի 1 հասցեում՝ ՔՊ հիշողության կենտրոնում։

Սակայն ՔՊ-ն գտել է նոր մեղավորներ՝ երեխաներին»,- նշեց Ստեփանյանը: