Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արթուր Չախոյանը Ավետ Բաբայանից պահանջում է հրապարակային ներողություն (վիդեո)

28 Օգոստոսի, 2025

default.jpg

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ցույց է տալիս, թե ինչպես է ավտոբուսի մեջ բանկային քարտով վճարում ուղեվարձը։ Սակայն ավտոբուսում գտնվող Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը հայտարարել է, որ Չախոյանը չի վճարել ուղեվարձը և նրան մեղադրել է ստախոսության մեջ։

«Ես կոչ եմ անում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի Ժ/Պ Ավետ Բաբայանին հրապարակավ ներողություն խնդրել ինձանից, ինչպես որ իր խոստումն է։ Ես ապացուցել եմ, որ փոխադրամիջոցի վարձավճարը կատարել եմ մինչև ինձ տուգանելը։

Վստահ եմ, որ Ավետ Բաբայանը իր խոստումը կկատարի, մնալով իր խոսքին հավատարիմ և պահպանելով իր տղամարդկային արժանապատվությունն ու արժեքները»,- գրել է Չախոյանը։