Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Խախտումների պատճառով մսամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

28 Օգոստոսի, 2025

default.jpg

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները Խաղաղ Դոն հասցեում գտվող «Հայր և որդի Սարգսյաններ» ՍՊԸ-ի մսամթերքի արտադրամասի ստուգման ժամանակ հայտնաբերել են սանիտարահիգիենիկ լրջագույն խախտումներ, որոնք հակասում են սննդամթերքի անվտանգության պահանջներին:

Հատուկենտ խախտումները հետևյալ են՝

— արտադրական կառույցը չուներ օդափոխության համակարգ,

— տարածքում հատակները, պատերը և առաստաղները պատրաստված չէին անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

— դռները չեն ունեցել հարթ մակերևույթ և ունեին վնասված հատվածներ,

— տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերեսները պատրաստված չէին չներծծվող նյութերից։

Կառույցի ղեկավարը որոշում է կայացրել դադարեցնել մսամթերքի արտադրամասի գործունեությունը մինչև խախտումները վերացվեն, և սահմանվել է ժամկետ դրանց ուղղման համար: